Երգիչ Էրիկ Կարապետյանը, որ վերջին շրջանում ստեղծագործական գործընթացների բուռն ծաղկման շրջան է ապրում, ինստագրամյան իր հարթակում մի ուշագրավ հարսանեկան տեսանյութ է հանրայնացրել:
Էրիկի մեկնաբանությունից հասկանալի է դառնում, որ տեսանյութում երգչի սանիկների հարսանեկան արարողությունից մի հատված է պատկերված: Ընդ որում, հարսանեկան արարողությունը ոչ թե այսօր է եղել, այլ մեկ տարի առաջ այս օրը:
Տեսանյութում Էրիկը նույն մեքենայի մեջ է իր նորապսակ սանիկների հետ: Էրիկը նրանց ջերմ խոսքեր է ուղղել՝ ասելով՝ քավորը մեռնի ձեր սրտին:
Էրիկը շնորհավորել է ամուսնական զույգի ամուսնության մեկամյակը՝ ցանկանալով նրանց երջանիկ լինել, քանի որ նրանց երջանկության դեպքում երջանիկ կլինի նաև իրենց քավորը՝ այսինքն ինքը:
Երգչի էջի հետևորդները սիրով միացել են քավորի շնորհավորական խոսքերին՝ նշելով, որ նման տաղանդավոր քավոր ունեցող սանիկներն անկասկած պետք է որ երջանիկ լինեն:
Էրիկի հանրայնացրած փոքրիկ, կարճ տևողությամբ տեսանյութը ներկայացնում ենք վարը: