Էրիկ Կարապետյանը նոր, գեղեցիկ ու տոմանտիկ երգի պրեմիերա է ներկայացրել. «Սիրտս ցավի».

Է. Կարապետյանը շարունակում է ակտիվ ստեղծագործական գործընթացների մեջ գտնվել՝ ներկայացնելով նոր գործեր ու հետաքրքիր մատուցումներ: Հերթական նոր ստեղծագործությունը վերնագրված է «Սիրտս ցավի»:

Երգի խոսքերը հեղինակել է հայտնի դարձած հեղինակ Գ. Կյոկչյանը, իսկ երաժշտության հեղինակը ոչ պակաս հայտնի Ռ. Մադլենյանն է: Երգը շատ գեղեցիկ ու ռոմանտիկ ելևէջներ ունի:

Ն. Գաբոյանը հնչեցնում է դուդուկ, ինչն ավելի գեղեցիկ ու մեղեդային է դարձնում երաժշտությունը: Գեղեցիկ երգը մատուցվում է նույնքան գեղեցիկ տեսահոլովակի ուղեկցությամբ, որի հեղինակը Արթուր Մանուկյանն է:

Երգի թեմատիկան, ինչպես Է. Կարապետյանի մնացյալ ստեղծագործությունների մեծ մասի դեպքում, սերն է: Երգիչը երգում է խոչընդոտներով ու դժվարություններով լի սիրո մասին:

Երգը բավականին մեծ ոգևորությամբ ու սիրով է ընդունվել երգչի երկրպագուների կողմից, իսկ ոմանք նրան կատակով մեղադրել են յութուբը գրավելու համար:

Է. Կարապետյանի նոր ու հետաքրքիր երգն ու տեսահոլովակը կարող եք վայելել վարը բերված նյութի մեջ:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: