Ընդամենը մի քանի րոպեում պատրաստվող խնձորով անչափ համեղ բլիթներ

Խնձորով այս բլիթները կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում: Ընդամենը հարկավոր է.

Հարած հավկիթի մեջ հարելով լուծել բոլոր նշված բաղադրիչները: Համասեռության հասցված մասսայի վրա ավելացնում ենք նշված քանակի ալրի ու փխրեցուցչի խառնուրդ: Արդյունքում ստանում ենք պինդ խմոր, որը կպչում է ձեռքերին:

Այդ խմորին վերջում մանր խորանարդիկներով մանրատած խնձոր ենք ավելացնում, խառնելով համաչափության բերում:

Քանի որ խմորը ձեռքերին կպչող է, խորհուրդ է տրվում խմորը թղթով պատված տարայի վրա փոխադրել երկու գդալների օգնությամբ:

Ամեն մի բլիթ մեկ ու կես ճաշի գդալի չափ խմոր պետք է պարունակի: Դրանք զուգահեռաձև դասավորելուց հետո տարան ուղարկել ջեռոց: Տասնհինգից քսան րոպեն միանգամայն բավարար է խնձորով թխուկները վերջնական պատրաստ լինելու համար:

Արդյունքում փափուկ ու համեղ բլիթներ ենք ստանում, որոնք ավելի համեղանում են շաքարափոշով մատուցելու դեպքում: Խնձորի առկայությունը խմորեղենին յուրահատուկ համային որակ է հաղորդում:

Понравилась статья? Поделиться с друзьями: