Էքսորտ ասոցիացիայի ղեկավար Էմիլ Ստեփանյան․ տնտեսությունը ծայրահեղ վիճակում է։ Քովիդից հետո կռիվ։ Այս պարագայում ներդնելու ու ծախսելու տեմպը կապված է տրամադրության հետ, բայց մենք ոչ միայն չունենք տրամադրություն, չունենք նաև կայություն։
Մենք օրեր ենք կորցնում։ Բիզնես-ակտիվությունից տուժած են բոլոր ոլորտները։ Գործառույթը կառավարությանն է ու պիտի ազդակ լինի, որ գործարարները հասկանան ինչ կարող են անել։Հիմա բիզնեսը սպասում է ինչ է լինելու։ Հիմա պիտի սահմանափակենք ներմուծումը, որ իրացնենք մերը, քանզի մեր մոտ ներմուծումը շատ ուժեղ է, և դրանից իրացման բազում խնդիրներ են առաջանում։ Փողը էստեղ պիտի մնա, ներդրումներ ակնկալներ էլ պետք չէ։
Պետք է մտածենք իրացումը գրագետ արվի։ Մենք ունենք արտահանողներ, որ մշտապես արտահանվում են, բայց պետք է առավել զարգացման մղել այս ամենը։
Այսինքն ներմուծումը կանգնեցնել, արտահանումը ու ներքին սպառումը շատացնել։ Դրա համար ընդհանրապես պետք չէ Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ առևտուր ունենալ, այլ ուղիներ էլ կան։