Ընտանիքի միջազգային օրվա առիթով հանրային հայտնի դեմքերը հրապարակել են իրենց ընտանիքների լուսանկարները

Այսօրը շատ երկրներում նշանավորվում է որպես ընտանիքի օրը։ Օրը շատերն են սովորույթ դարձրել նշանավորել նաև սոցհարթակներում՝ հրապարակելով իրենց ընտանեկան լուսանկարները։

Հայտնի քաղաքական գործիչ Տարոն Մարգարյանը տեղադրել է իր մեծ ու գեղեցիկ ընտանիքի լուսանկարը՝ շնորհավորելով ընտանիքի միջազգային օրը»։

Ընտանեկան լուսանկար է տեղադրել նաև Սիլվա Հակոբյանը։ Նա շնորհավորել է ընտանիքի օրը՝ գրելով․ «Սիրեք։ Ու գնահատեք Երջանկությունը։ Այն ծնվում է Ընտանիքում։ Ի՞նչը կարող է թանկ լինել Ընտանիքից, այս հեքիաթային աշխարհում։ Իմ Ընտանիքը-Աuտծո նվերն է»։

Ընտանեկան լուսանկար է հրապարակել նաև դերասանուհի Արաքսյա Մելիքյանը։ Նա գրել է․ «Ընտանիք կազմելու համար բավարար է սիրել,իսկ պահպանելու համար`համբերել ու ներել։ Այսօր ընտանիքի միջազգային օրն է»:

Ընտանեկան կոլաժային լուսանկար է հրապարակել նաև Անահիտ Կիրակոսյանի դուստրը։ Նա գրել է․ «Ամուր պետությունը սկսվում է ամուր ընտանիքներից: Սեր ու խաղաղություն բոլորիդ ընտանքիներին:

Ավելի մեծ երջանկություն չկա, քան մեծանալ իդեալական մարդկանցով շրջապատված։ Շնորհավորում ենք բոլորին ընտանիքի օրվա կապակցությամբ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: