«Ընտանիք.» Միհրան Ծառուկյանը գեղեցիկ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Մ. Ծառուկյանն ու Ա. Գաբրիելյանը կարողանում են հրաշալիորեն համատեղել ընտանեկան հոգսերը, բալիկի խնամքը և աշխատանքային ակտիվությունը: Այդ մասին են վկայում նրանց սոցհարթակային ակտիվության դրսևորումները:

Զույգը կարողանում է նաև հանգստյան հաճելի ժամանց կազմակերպել՝ այդ մասին դարձյալ սոցհարթակներում պատմելով իրենց երկրպագուներին: Մ. Ծառուկյանի սոցհարթակների պատմություններից հասկանալի է դառնում, որ նա ընտանիքով գտնվում է չքնաղ ու գեղատեսիլ Գորիսում:

Մ. Ծառուկյանը Գորիսից գեղեցիկ կադրեր է հանրայնացնում իր էջում: Ուշարժան է նրա հանրայնացրած ընտանեկան լուսանկարը, որը նա հրապարակելիս հենց այդպես էլ մեկնաբանել է՝ «Ընտանիք»:

Լուսանկարում ընտանիքն իր ամբողջ կազմով է: Ամուսինները բացօթյա բարձրադիր վայրում սուրճ են վայելում, իսկ նրանց կողքին, մանկասայլակի մեջ հանգստանում է երիտասարդ ընտանիքի փոքրիկը՝ Ռոբերտը, ով վերջերս է բոլորել ծննդյան երկուամսյա հոբելյանը:

Մ. Ծառուկյանի լուսանկարը սիրով է ընդունվել էջի հետևորդների կողմից, շատերը երգչին երանի են տվել նմանատիպ հաճելի ժամանց կազմակերպելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: