«Ընտրողները փողը վերցրել ու չեն ընտրել, այս դաշտում նույնպես նա միանշանակ քցված է լինելու, չկասկածեք»․ Ստյոպա Սաֆարյան

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյանիր օգտահաշվում բավականին մեծ լսարան ունի, որոնց հետ կիսվում է քաղաքական վերլուծություններով։

Այս օրերին հաճախ է անդրադառնում հետընտրական իրավիճակին և տարաբնույթ քննարկումներին։ ՀԽ նախագահը մի գրառում է ներկայացրել, որտեղ անդրադարձ է կատարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Հատկապես այն իրավիճակին, որ հասարակության որոշ հատված գումարը վերցրել է, սակայն քվեն չի տվել Ռոբերտ Քոչարյանին։ Ստյոպա Սաֆարյանը համոզմունք է հայտնում, որ նույն կերպ էլ նրա հետ կվարվեն իր «դեպուտատները»։

«Կանցնի մի փոքր ժամանակ, և Ռոբերտ Քոչարյանը կհասկանա, որ միլիոններ է ծախսել ընդամենը մի 20 մարդու դեպուտատ դարձնելու վրա ու սեփական օգուտն այդ ամենից զրոյական է։

Ինչպես մեդիաներում տարածված հաղորդագրություններում է ասվում, թե ընտրողները փողը վերցրել, չեն ընտրել, այնպես էլ այս ոլորտում նա միանշանակ քցված է լինելու։ Չկասկածեք»,- գրել է Ստյոպա Սաֆարյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: