Հանրահայտ հաղորդավարներից Գևորգ Եղիազարյանի անժամանակ ու խիստ անսպասելի վախճանը անասելի ցավ ու ափսոսանք է պատճառել նրա ընկերներից։ Ինչպես հասկանալի է դառնում համացանցային արձագանքներից, Գևորգը շատ սիրված է եղել և ունեցել է բազմաթիվ ընկերներ։
Գևորգի ֆիզիկական բացակայության մտքի հետ չհաշտվելու և դրա անտանելիության մասին շատերն են տեսանյութերի կամ գրառումների տեսքով անդրադարձներ կատարել։ Անդրադարձողներից է նաև Թագուհի Օհանյանը։
Թագուհին, տեղադրելով իր և Գևորգի համատեղ լուսանկարը, գրում է հետևյալը․ «Գև, այ Գև, էնքան բան կա ասելու ու գրելու։
Ամբողջ ինտերնետը քո նկարներն են, Գև, ինչքան էիր սիրում նկարվել։ Ինչքան էիր սիրում կյանքը, Գև։ Գրելով խոսում եմ քեզ հետ, բոլորիս շատ մեծ հանձնարարություն տվեցիր հեռանալով շատ շուտ մեզանից։
Փորձում ենք ամեն ինչ անել ոնց որ դու կուզեիր։ Բայց ոչ մեկս չգիտենք՝ դու ոնց կուզեիր, քանի որ նման բաների մասին խոսելը քո հետ արգելված էր։ Գև, ոնց միշտ Լուսային էի ասում, հիմա քեզ եմ գրում․ Երազ արի էլի, արի զրուցենք, արդեն շատ եմ կարոտել»։