Թալիբները մտել են Քաբուլի նախագահական պալատ, իսկ Աֆղանստանի նախագահը հեռացել է երկրից․ տեսանյութ

Աֆղանստանի վերջին օրերի զարգացումը համաշխարհային կարևորության խնդիր է, ուստի այն գտնվում է համաշխարհային ուշադրության կենտրոնում։ Այսօր վերջնականապես Քաբուլը հանձնվեց թալիբներին։

Դեռ առավոտյան վերլուծաբանները համարում էին, որ ժամերի հարց է Քաբուլի գրավումը։ Նրանք չսխալվեցին։ Երեկոյան արդեն թալիները տեսանյութ են հրապարակել Քաբուլի նախագահական պալատից։ Այժմ աֆղանական բոլոր սահմանային անցակետերը հտնվում են թալիբական ներկայացուցիչների հսկողության ներքո։

Կեսօրին երկրի ղեկավարը հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ խոսեց հրաժարականի մասին։ Իշխանությունը ժամանակավորապես տրվել է Ներքին գործերի նախկին նախարարին։

Համավանցում կան նաև կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է Աֆղանստանի արդեն նախկին նախագահ Աշրաֆ Գանին լքում երկիրը։

Կադրերը իրանական հատուկ ծառայություններն են հանրայնացրել։ Նախագահը հրաժեշտ է տալիս իրեն ճանապարհող անձնակազմին ու բարձրանում ինքնաթիռ։

Իսկ այդ ընթացքում թալիբները շրջում են Քաբուլում գտնվող նախագահական պալատում։ Նախագահական պալատում թալիբների շրջայցը ներկայանող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: