Թանապուրի տասնյակ բաղադրատոմսերից ամենահամեղը․ թանապուր բազուկի տերևներով

Թանապուրը հայկական խոհանոցի այն ամենահամեղ ապուրներից մեկն է, որ ակտուալ է թե՛ ամռանը (սառը վիճակում), թե՛ ձմռանը (տաք)։ Հայկական խոհանոցում թանապուրի պատրաստման տասնյակ բաղադրատոմսեր կան:

Այսօր ձեզ ենք ներկայացնելու  բազուկի տերևներով  թանապուրը, որի արմատները գալիս են Գեղարքունիքի մարզից: Պատրաստման գործընթացը նույնն է, ինչպես սովորական թանապուրի դեպքում,  պարզապես վերջում ավելացնում ենք կարմիր բազուկի տերևներ:

Անհրաժեշտ է՝

Մածուն — 600 գ

Հավկիթ — 1 հ․

Ալյուր — 1 ճ․գ․

Եփած ձավար — 1 սուրճի բաժակ

Եռման ջուր — 1 լ

Կարագ — 50 գ

Սոխ — 1 հ․

Բազուկի տերևներ — կես կապ

Աղ՝ ըստ ճաշակի

Մածունը, ալյուրը, ձուն ու եփած ձավարը լավ խառնել մինչև համասեռ զանգված ստացվի, դանդաղ ավելացնել տաք ջուրը ու դնել կրակին, անդադար խառնել մինչև եռա:

Թավայի մեջ անել սոխառած։ Ավելացնել եռացող ապուրին, լցնել նաև կտրատած բազուկի տերևները, եփել 3 րոպե ու կրակն անջատել: Հավատացած եղեք այն անչափ համեղ է ստացվում և դուր կգա բոլորին։

Понравилась статья? Поделиться с друзьями: