Առաջարկում ենք առանց այս ու այն կողմ ընկնելու և չարչարվելու պատրաստել շքեղ տորթ արագ ու հարմար եղանակով: Հարկ է ձեռքի տակ ունենալ.
Վաղօրոք փոշե բոլոր բաղադրիչները միավորում ենք մեր նախընտրած ամանի մեջ, միասեռության վիճակի բերում: Մեջտեղում լցնում ենք վերը նշյալ հեղուկային բաղադրիչները՝ հասցնելով դարձյալ համասեռության վիճակի:
Կրեմանման մասսա ստանալուն պես տապակի վրա շերեփով լցնում ենք խմորային մասսայից այնքան, որ ստացվի ոչ հաստ շերտ: Շերտը ցանկալի է, որ լինի նրբաբլիթի կրկնակի հաստության:
Նշյալ չափաբաժինը կբավականացնի, որ 5-6 շերտ ստանանք: Շերտերի միավորման լավագույն տարբերակը թանձրություն ունեցող թթվասերի ու շաքարափոշու խառնուրդով ստացված կրեմը կարող է լինել:
Շերտերի եզրային մասից առանձնացված կտորերը կարելի է փշրանքների վերածել՝ պատելով որդեն կրեմապատ տորթի կողքային մասը, իսկ տորթի արտաքին մակերեսը կարելի է կինդերի կամ այլ շոկոլադի միջոցով ձևավորել՝ տալով կրեատիվ լուծումներ: