Թարգմանել վարչապետին ուղղված բոլոր զզվելի մեկնաբանությունները ռուսերեն՝ Մոսկվա ուղարկելու . ՎՏԲ բանկի նախկին աշխատակցի ապշեցուցիչ գրառումը 

ՎՏԲ-Հայաստան բանկի նախկին աշխատակիցն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է բոլորին, որ ինքն այլևս հանրային կապերի մենեջերի պաշտոնը չի զբաղեցնում, քանի որ ազատման դիմում է գրել:

Նա նշել  է, որ  բանկ ոտք է դրել աշխատելու մեծ ցանկությամբ, կորովով և ուժով, սակայն կարճ ժամանակ հետո հիասթափվել է : Նախկին աշխատակիցը նշում է , որ բանկում իր՝ որպես մասնագետի կարծիքը հաշվի չի առնվել, նրա գիտելիքները՝ նույնպես:

Ղեկավարությունը գործել է միայն ստրկությամբ ենթակայության սկզբունքով: Բանկի հանրային կապերի մենեջերը հայտնել  է, որ այս օրերին ինքը բազմիցս  խնդրել է , որ իրեն թույլ տան տանից աշխատել, քանի որ միշտ մտավախություն է ունեցել վարակվելու , սակայն միշտ մերժել են առաջարկն ու խնդրանքը:

Բանկի երբեմնի լավագույն աշխատակիցն իր գրառումն ավարտում է ՝ անդրադառնալով պատմության այն վերջին կաթիլին , որից հետո նախկին աշխատակիցն ազատման դիմում է գրել: Նա նշում է բանկի ղեկավարությսն  անձնական հանձնարարականի մասին. այն է ՝վարչապետին վերաբերող բոլոր զզվելի մեկնաբանությունները թարգմանել ռուսերեն՝ Մոսկվա ուղարկելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: