Առողջապահության նախարարությունը նոր թարմացմամբ է հանդես եկել․ այսօր գրանցվել է 69դեպք (ընդհանուր՝ 1746), առողջացել է 30մարդ (ընդհանուր 833)։ Այս պահի դրությամբ կորոնավիրուսային ախտից բուժվում է 885 հիվանդ, արդես իսկ անցկացվել է 17931 թեստավորում։
Նախարարության կոչն է ինքնամեկուսանալ։ Եթե խիստ է պետք, պահպանել գոնե սոցհեռավորությունը՝ հեռու մնալով մյուսներից։ Ամեն մարդ կորոնավիրուսային արհավիրքի կրողն ու վարակողը հնարավոր է լինի, անգամ չիմանալով այդ մասին։
Այդ պատճառով պետք է հատկապես հեռու մնալ ռիսկային խմբի մարդկանցից։ Մենք կարող ենք մեր մեջ կրել վարակը, բայց չզգալ դա ու այն փոխանցել տարեցներին ու քրոնիկ խնդիրներ ունեցողներին, որոնց համար այն կարող է ճակատագրական լինել։
Այդ պատճառով կարևորագույն քայլը հիմա ինքնագիտակցությունն է և հարցին ճիշտ մոտեցումը։ Հասկանալով՝ այսօրվա մեկուսացումը կյանքեր ու առողջություններ կարող եք փրկել։ Պետք է, անշուշտ, ինքնամեկուսանալ՝ սպասելով իրավիճակի կարգավորմանը։