Թեթև, համեղ ու արագորեն ստացվող այս պեչենիների համար պետք կգա ամենամատչելի ու պարզագույն մթերքների հետևյալ շարքը.
Նշյալ բաղադրիչների չոր մասսան միավորել իրար ու խառնել մինչ չոր, բայց համասեռ զանգված ստանալը: Սրճեփի մեջ լցնել նշված չափաբաժնով ջուր ու ձեթ: Ջրի ու ձեթի խառնուրդը եռացնել
Եռման վիճակում հեղուկը լցնել ալրային չոր ու միասեռ խառնուրդի վրա: Շաղախելով ստանալ պնդոտ զանգված: Հարկ է հիշել, որ բաղադրության մեջ մտնող քունջութը կարելի է փոխարինել մակով, կարելի է նաև երկուսն էլ պարզապես բացառել:
Ըստ քաղցրի հանդեպ ունեցած վերաբերմունքի՝ կարելի է նաև որոշակիորեն ավելացնել կամ պակասեցնել շաքարի չափաբաժինը:
Չկպչուն, բավականին ենթարկվող խմորը բացել ոչ շատ հաստ շերտով: Շերտի վար տալ կտրվածքներ ցանկացած ձևի ու տեսակի:
Ըստ խմորի հաստության՝ թխել պեչենիները մինչ վարդագունելը: Արդյունքում շրխկան, խրթխրթան թխուկներ ենք ունենում, որոնք անչափ համեղ են: