Հասարակության ստվար զանգված կարծում է, որ երկիրն այս իրավիճակից կարելի է դուրս բերել միմիայն Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո։ Բազմաթիվ անձիք արդեն մի քանի ամիս է ինչ հորդորներով են հանդես գալիս, սակայն իշխող ղեկավարությունն այդ հարցին լուծում կտա միայն ընտրությունների գնալով։
Բարերար Թերեզա Մխիթարյանը հաղորդումներից մեկում հյուր է եղել, որի ընացքում խոսել է նաև Փաշինյանի մասին, մասնավորապես` նրա` մեծ ճանաչում գտած գրքի մասին։
Բարերարն ապշած է գրքի բովանդակությունից։ Նա ասում է, որ ինքն ապրելով Եվրոպայի կենտրոնում (այսինքն` ունենալով բավականին առաջադիմական հայացքներ)` ապշած ու զարմացած է։
Նա առանձնացրել է մի քանի էջ, որոնք ամենազարմանալին են եղել իր համար։ Թերեզան նշել է գրքի այն հատվածը, որտեղ Փաշինյանը գրել է հողերը հանձնելու մասին։ Բարերարը նշել է նաև, որ ամբողջ գիրքը «խուժանություն» է։
«Մտնում ա թանգարան, մի հատ քանդակ ա տեսնում ու նկարագրում ա, երազում ա էդ քանդակը բռնաբարել», — Փաշինյանի գրքից մեջբերում է կատարել Թերեզա Մխիթարյանը։ Տեսանյութը վարը.