Թե ինչպես պաշտպանեց օձը շան ձագերին․ իրական պատմություն, որից մարդը շատ բան ունի սովորելու

Երբեմն կենդանիներն այնպիսի վարք են դրսևորում, որ զարմանալ կարելի է։ Եվ առաջին միտքը, որ ծագում է, այն է, որ մենք՝ մարդիկ, այնքան բան ունենք սովորելու կենդանիներից։

Հաճախ նրանց արարքներից բարությունը, կամեցողութունը ուղղակի հորդում  են։ Պատմությունը, որը ցանկանում  ենք ներկայացնել, հերթական սիրտ շոյող պատմությունների շարքից է։ Այն տեղի  է ունեցել Հնդկաստանի Փենջաբ նահանգում:

Երկու շան ձագուկները  ջրհորն էին ընկել։ Այդ ջրհորում էր ապրում մի մեծ օձ՝ կոբրա։ Թվում էր, թե շան ձագուկները վայրկյաններ անց կոբրայի զոհը կդառնան։ Սակայն զարմանալիորեն օձը չէր մոտենում նրանց։

Դեռ ավելին՝ կարծես հսկում էր ձագուկներին, որ հանկարծ մի վատ բան նրանց հետ չկատարվի, օրինակ՝  գնան ջրհորի խորը հատված և խեղդվեն։ Փոքրիկ շնիկները ջրհորում անցկացրեցին 48 ժամ։ Նրանց այնտեղից դուրս բերեցին անտառի աշխատակիցները, իսկ օձը սողալով գնաց դեպի անտառ։

Նմանատիպ պատմություններից հետո առավել խորն ենք գիտակցում, թե ինչքան ետ է մարդը կենդանիներից։

Понравилась статья? Поделиться с друзьями: