«Թշնшմnւն կանգնեցրել ենք. առաջիկա օրերին Ղարաբաղի զորքերը կգնան առաջ.» Կոմանդոս

Լեգենդար Կոմանդոսն այսօր առիթ է ունեցել զրուցելու Ֆակտոր Թիվիի ներկայացուցիչ հետ: Զրույցի ընթացքում հայտնի հրամանատարն իր դիտարկումներն է արել այս պահի փաստացի իրավիճակի մասին:

Նա նշել է, որ օրեր առաջ մեր զինամթերքի պաշարները որոշակիորեն պակասել էին, ինչի մասին իմացել էր ադրբեջանական կողմն ու ոգևորվել դրանից: Սակայն հիմա սփյուռքի մեր հայրենակիցների շնորհիվ այդ բազան համալրվել է:

Քանի որ իրավիճակը վերստին կայունացել է ու զինամթերքի պաշարը բավականաչափ է, Կոմանդոսը վստահ է, որ հաջողությունները մեր կողմն է լինելու: Հատկապես, որ մեր կամավորականները գրագետ են, շարունակում են դասընթացներ անցկացնել՝ դառնալով պրոֆեսիոնալներ:

Խաղաղապահների հարցին անդրադառնալով՝ Կոմանդոսը վստահ է, որ դա դրական դեր չի խաղալու, ուստի դրա անհրաժեշտությունը չկա:

Կոմանդոսը բարձր է գնահատում նաև դրսից ուղարկվող օգնության դերը: Ամեն դեպքում չբացելով որոշ փակագծեր՝ Կոմանդոսը վստահ է, որ հայկական կողմը դժվարին վիճակից դուրս է եկել և շուտով առաջ է գնալու:

Понравилась статья? Поделиться с друзьями: