Անկրկնելի երգչուհի Քրիստինա Եղոյանը հրաշալի երգ է ներկայացրել՝ «Թույլ կողմս գտելա»։ Հրաշալի պրեմիերան անտարբեր չի թողնի, վստահաբար, ոչ մեկին։ Հաշված րոպեներ են անցել պրեմիերայից, բայց արդեն այն հասցրել է սիրվել ունկնդիրների կողմից։
Օրերս ԱՄՆ վերադարձած երգչուհին նշում է՝ թեև տեսահոլովակ է նկարահանել, այն այլ երգի համար էր, իսկ այս երգն առանց տեսահոլովակի է լինելու։ Չնայած դրան, անչափ գեղեցիկ պաստառ ունի երգը։ Քրիստինան, ինչպես միշտ, շլացուցիչ է։
Նա կրում է աբստրակտ ոճի ճերմակ զգեստ՝ խորը լանջաբացվածքով և ծավալուն երկար թևքերով։ Հրաշք զգեստն ընդգծում է նրա մարմնի գեղեցկությունը։ Գեղեցկուհու երկար վարսերը լոքոնների են վերածված և մի ուսի վրա թափած․ շատ գրավիչ է։
Խոսքեր չկան Քրիստինայի գեղեցիկ դիմահարդարման մասին․ պարզապես հրաշք է։ Նրա գրավիչ աչքերն ու շուրթերն ավելի են գեղեցկացել ոճային դիմահարդարման շնորհիվ։