Թուրք հայտնի դերասանուհին ամուսնացել է հայ գործարարի հետ. լուսանկարներ և ուշագրավ մանրամասներ

«Արևելք»-ն ու թուրքական տարբեր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայում գեղեցիկ ընտանիք է ստեղծվել հայի և թրքուհու ամուսնությամբ: Պարզվում է թուրքաբնակ, այնտեղ ծնված, մեծացած և հաջողակ բիզնես գործունեություն ծավալած Արման Բիչակչյանը ամուսնացել է թրքուհի Սոնգյուլ Օդենի հետ, ով բավականին հայտնի ու ճանաչված դերասանուհի է:

Պարզվում է՝ Արմանն ու Սոնգյուլը միմյանց հետ ընկերություն են արել շուրջ չորս տարի: Վերջերս զույգը չորսամյա ընկերությունից հետո պսակադրվել է տեղի Բեշիկթաշ թաղամասում գտնվող ամուսնությունների գրանցման բաժնում:

Արմանը աշխարհառչակ ոսկերիչ և աշխարհով մեկ որպես Մատանիների տիրակալ հայտնի Սևան Բիչակչիի զարմիկն ու գործընկերն է, բավականին հաջողակ գործարար: Հայտնի է նաև, որ Պոլսի հայտնի հայ հոգևորական Տեր-Զավեն Բիչակչյանն Արմանի հայրն է:

Սոնգյուլը հայտնի է թուրքական հեռուստանովելներից, մասնավորապես հատկանշական է նրա դերակատարումը «Մարգարիտ» նովելում, որի շնորհիվ դերասանուհին հայտնի դարձավ ու ստացավ «Արևելյան երազների տիրուհի» պատվանունը: Սոնգյուլը քառասունմեկ տարեկան է:

Понравилась статья? Поделиться с друзьями: