Թուրք և ֆրանսիացի երկրպագուների միջև լուրջ բախnւմ է սկսվել Հայաստանի դրոշի պատճառով․ տեսանյութ

Այսօր Ֆրանսիայում կայացել  էր «Մարսել» — «Գալաթասարայ»  խմբերի հանդիպումը՝ Եվրոլիգայի խաղարկության շրջանակում։ Երբ խաղից անցել էր երեսունութ րոպե, այն ընդհատվեց և ընդհատման պատճառը թուրք և ֆրանսիացի երկրպագուների բախումն էր։

Նրանք միմյանց վրա պայթուցիկ առարկաներ են նետել, քաշքշել, հայհոյել։ Թուրքական ակումբի մարզիչը մոտեցել կռվողներին և քայլեր ձեռնարկել նրանց հանգստացնելու համար, սակայն միևնույնն է նրանք շարունակել են վեճը։

Ծեծկռտուքի արդյունքում հինգ մարդ է ձերբակալվել, որից երեքը ազգությամբ թուրք են եղել։ Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ վեճը սկսվել է այն բանից հետո, երբ հայերը բարձրացրել են Հայաստանի  դրոշը։

Մարզադաշտում բարձրացվել է նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության դրոշը։ Այդ կուսակցությունը Թուրքիայում համարում են ահաբեկչական։ Թուրքերն այս ամենը համարում են սադրանք, որը հատուկ կազմակերպված է եղել հայերի կողմից։

Սակայն, իրականում կռիվը հրահրել են հենց թուրքերը և այդ մասին վկայում են ներկաներից շատերը։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: