Ամերիկակագետ Սուրեն Սարգսյան․ Թրամփը կազմակերպեց հանրահավաք իր աջակիցներով, որից հետո երթը եղավ և հայտնի երևույթը տեղի ունեցավ։ Շենքից տարհանվեցին կոնգրեսականներն ու սենատորները։ Ցուցարարները մտան ներս ու «գրավեցին» շենքը։ Չորս զոհ կա արդեն։
Արձագանքները ուշագրավ են, օրինակ Մ․ Զախարովան ցիտել էր, որ ԱՄՆ-ն այլևս ժովովրդավարության բնօրրան չի կարող լինել։ Դեմոկրատիվ կրիզիս է առհասարակ աշխարհում։ Համենայն դեպս նման բան ԱՄՆ-ում չէր եղել։ Կոնգրեսի շենք երբեք ներխուժում չէր եղել։ Իհարկե կա խորքային կրիզիս ԱՄՆ-ում։
Հասարակությունը երկփեղկված է ու դա ծնում է ագրեսիաներ։ Հանրությանը վերամիավորելը բավականին բարդային է լինելու։ Ես չեմ կիսում, որ Բայդենի գալով վերաբերմունք է ՀՀ-ի հետ փոխվելու, բայց պոլիտիկական փոփոխություններ հաստատ չեն լինի։ Գուցե խմբագրումներ պարզապես լինեն։
Բայդենի վարչակազմից առնվազն մի տարի որևև բան սպասել անիմաստ է։ Լրացուցիչ ինչ աջակցություններ կլինեն ՀՀ-ին, չգիտեմ, բայց ընդհանուր առմամբ կլինեն այնպիսին ինչպիսին եղել են։