Ժիրինովսկին՝ «Ֆուդ սիթի»-ում իրավիճակի մասին․ Այստեղ տայգա չէ, որ պարտադրեք ձեր վայրի բարբարոս միջոցները

Ռուս պատգամավոր Վ. Ժիրինովսկին խոսել է հայ-ադրբեջանական սրացված ազգամիջյան փոխհարաբերությունների մասին՝ դատապարտելով ադրբեջանցիների պահվածքը:

Վերհիշելով ու վերընթերցելով տարիների պատմություն ունեցող Սոֆիայի տաճարի հարցի հանգամանքները՝ Ժիրինովսկին նշում է, թե ինչպես եղավ, որ թանգարան համարվող Սուրբ Սոֆիայի տաճարը, որը տարածաշրջանում քրիստոնեության ապահովության առհավատչյան էր հանդիսանում, վերցվեց թուրքական ղեկավարության կողմից:

Ապա նա անցում է կատարում «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնին: Նախ անվանումը հիմար անվանելով՝ Ժիրինովսկին անընդունելի է համարում առևտրի կենտրոնի գործունեությունը վերջին շրջանում:

Նա նշել է, որ անկախ որևիցե ազգային պատկանելությունից, ոչ ոք իրավունք չունի սահմանել, թե ով ինչ պետք է վաճառի շուկայում: Այդ իրավասություն ունի միայն այդ շուկայի գտնվելու վայրի քաղաքային իշխանությունը:

Նա նշել է, որ այստեղ չեն գործում տայգայի վայրի օրենքները՝ հույս հայտնելով, որ հարցը լուծվել է քաղաքային իշխանությունների կողմից ու այսօրինակ խնդիր այլևս չի առաջանա առաջիկայում, մասնավորապես, եթե հարցը վերաբերում է նախկինում ԽՍՀՄ կազմի մեջ մտնող երկրներին:

Понравилась статья? Поделиться с друзьями: