Ժյուրին՝ հասկանալով, որ հայ տղայի ձայնն ավելիին է ընդունակ, խնդրեց երգել առանց երաժշտության… Դահլիճն ապշած էր, Ծափահարությունները չէին դադարում

Հայերը  թե հայկական , թե միջազգային տարբեր  նախագծերում միշտ  առանձանցել են իրենց աներևակայելի տաղանդներով:  Գրեթե միշտ, այս կամ այն միջազգային մրցույթի կամ միջոցառման բեմից լսում ենք հայի անուն  ազգանունը, որպես  հաղթողի:

Այս անգամ էլ  Օդեսայում կայացած ուկրաինական «X factor» նախագծին  է մասնակցություն ունեցել հայազգի պատանի Արմեն Վարդանյանը: Նա անկրկնելի  ձայնային տվյալներով  զարմացրեց և  գերեց  նախագծի  ժյուրիի  անդամներին և  դահլիճում  ու հեռուստաէկրաններից այն կողմ գտնվող հանդիսատեսին:

Տղայի  ձայնն այնքան  զարմանահրաշ  էր,  որ  ժյուրին նրան խնդրեց  առանց երաժշտության երգել՝ վայելելու նրա գեղեցիկ ձայնն առանձին: Կատարումից հետո  ժյուրին ուղղակի ցնցված  էր, զարմացած, թե ինչպես կարող  է նման բան հնարավոր  լինել:

Արմենը  ծնվել է Ուկրաինայի Դոնեցկ  քաղաքում,  մասնագիտությամբ մոդել  է: Նրա  անկրկնելի ձայնը լսելուց հետո, ժյուրին նրան  առաջարկեց  փոխել մասնագիտությունը, այսինքն  դառնալ երգիչ:

Այժմ  վայելենք Արմենի գեղեցիկ կատարումը:

Понравилась статья? Поделиться с друзьями: