«Ժողովուրդ ջան, չեմ հասկանում` «Ադրբեջան 92-93» եք ուզում ստանա՞նք… Էսքան մարդու կյանք ա դրվել, որ սկսենք իրար ուտե՞լ…»

Տարոն Հովհաննիսյանը գրել է. «Ժողովուրդ ջան, չեմ հասկանում` «Ադրբեջան 92-93» եք ուզում ստանա՞նք։ Հասկանում եմ բոլորիդ մոտ էմոցիաները խեղդում են, բայց տենց տաք գլուխներով հարցեր չեն լուծվում էլի։ Ես ինքնս ինձ խոստացել եմ որպես արտաքին թշնամով զբաղվով մարդ, մասնագետ ներքաղաքականին չխառնվել ու իմ գործն անել։

Բայց դե չեմ կարող չխոսել, երբ շատ վատ հոտ եմ առնում էս ամենից։ Չեմ ուզում հիմա ծավալվել ու գրել թե էդ ով էր թուլացած էկել ասում «ախպեր էս անենք,էն ստորագրենք մենակ սրանից պրծնենք բան»։ Խուճապահարներին պետք ա հեռու պահել էս գործընթացներից ու զբաղվել գործով։

Հիմա հեչ ժամանակը չի ներքաղաքական կռիվ գցելու։ Մեզ մենակ դա էր մնացել պակաս։ Հիմա առավել քան երբեք պետք ա լինի կոնսոլիդացիա բանակի շուրջ ու համատեղ ջանքերով պայքար։ Էսքան մարդու կյանք ա դրվել, որ սկսենք իրար ուտե՞լ։

Մեղավորներ եք ման գալի՞ս։ Դե ամեն մեկդ առաջին հերթին ձեզ նայեք։ Յուրաքանչյուրդ։ Այսինքն բոլորս մեր մեջ։ Գլուխ հարդուկելով չի։

Հիմա գործ անելու ժամանակն ա ու մենք բոլորս ունենք մեկ ընդհանուր թշնամի՝ Ադրբեջան + Թուրքիա։ Ու վերջ։ Ներքաղաքական ցանկացած լարվածություն ռեսուրսներ ա խլում արտաքին թշնամու դեմ պայքարում»:

Понравилась статья? Поделиться с друзьями: