Ժ․ Սեֆիլյան․ կրիզիսի մասին մենք վաղուց են ահազանգում արել ու ներկայացրել ենք հակակրիզիսային ծրագրեր

Ժ․ Սեֆիլյան․ կրիզիսի մասին մենք վաղուց են ահազանգում արել ու ներկայացրել ենք հակակրիզիսային ծրագրեր։ Փորձել ենք համոզելով էլ, ճնշելով էլ հասկացնել գործողներին խնդիրների մասին։ Մենք չենք միանում 17երի դաշինքին, որովհետև որևէ ուժ չի կարող բացարձակ ճիշտ լինել։

Մենք հրապակայնորեն ենք առաջարկել միակուռ դրսևորում ունենալ այս հարցում, որովհետև ոչ մի ուժ միանգամից մենակ չի կարողանա անել։ Վերջնաժամկետներով սա անելը աբսուրդ է, հակառակը կոնսոլիդացիայով է պետք շարժվել։ Բոլորի համախմբան արդյունքն է տալու լուծում։ 17ի մեջ էլ դրական կերպարներ կան միանշանակ։

Պիտ հասկանանք, այժմ հինը փորփրելով տեղ չենք հասնի։ Մենք կանխատեսելով ներքաղաքական թեժացումներ, առաջարկեցինք առնվազն, եթե կոնսոնսուս չկա, պետք է կողմերը համարգող խորհուրդ կազմել, բռնությունը թույլ չտալով։

Ես կարող եմ ասել, որ սա ժամանակի կորուստ է ի տարբերություն հակառակորդի, որը արդեն հաջորդ կռվին է նախապատրաստվում։ Ես կուզեի, որ ներքին թոհուբոհից շեղվենք, ուղղվենք ի գործ։

Понравилась статья? Поделиться с друзьями: