Ի՞նչ է առաջարկում Աննա Հակոբյանը ադրբեջանցի կանանց. նա նոր հայտարարություն է տարածել

Վարչապետի տիկինը նոր հայտարարություն է տարածել՝ դարձյալ դիմելով ադրաբեջանցի տիկնանց: Հիշեցնելով իր նախկին հրապարակումը հուլիսյան հայտնի դեպքերի առիթով՝ Ա. Հակոբյանը ներկայացնում է, թե ինչպիսին եղեվ հակառակ կողմի արձագանքը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով այդ կոչին ի պատասխան շրջանառվել է ադրբեջանցի մի քանի մայրերի կոչը, որով զինվորներին պայքարի էին մղում՝ իրենց դրոշն Արցախում ծածանելու նպատակով:

Դրա արդյունքում պայքարի քարոզողները բավականին շատ մարդկային կորուստներ ունեցան, որից հետո դիմեցին այլ միջոցների՝ հակամարտությունը երկրի սահմաններից դուրս հանելով, իսկ հայերը նման պարագայում չպաշտպանվել չեն կարող:

Արձանագրելով այն փաստը, որ ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ պայքարը սահմանային գոտուց տեղափոխվել է տարբեր երկրների մարդաշատ քաղաքներ՝ Ա. Հակոբյանը ցավով նշում է, որ հիմա վտանգի տակ է արտասահմանաբնակ հայի ու ադրբեջանցու կյանքը:

Ա. Հակոբյանը հակառակ կողմի կանանց հորդորում է ավելի համարձակ լինել՝ միանալով իր նախաձեռնած խաղաղության արշավին՝ օր առաջ այս վտանգավոր իրավիճակին վերջ դնելու համար:

Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին…

Опубликовано Anna Hakobyan Пятница, 24 июля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: