Ի՞նչ է խոսել Գուրգեն Ասրյանը Նիկոլ Փաշինյանի հետ

Գուրգեն Ասրյան․ իմ ու Փաշինյանի քննարկան թեման հիմնավորապես արտահերթի անցկացման թեզն է եղել։ Ես միշտ դեմ եմ եղել արտահերթներին, ես կողմ եմ եղել հերթականներին։ Մենք հիմա ֆորս մաժորից հետո վիճակում ենք, որտեղ բնականաբար արտահերթի կարիքը զգացվում է։

Իշխանության հետագա կենսագործունեությունը պահանջում է ժողովրդի քվեն։ Մենք չենք քննարկել ժամկետներ և այլն, ես պարզապես տեսակետներ եմ ներկայացրել։ Համատեղ իշխանավորման մասին ես լիազորություն չունեմ խոսելու, դա միանձնյա որոշումներ չեն։

Ես կուսակցության ներկայացուցիչ եմ։ Մեր ներքին կոնսուլտացիաներից հետո մենք կորոշենք հետագա ընթացքը։ Լինում են դեպքեր, երբ խոհեմ է պետք լինել ու ակտիվ չլինել։ Մենք պատրաստ ենք աջակցել մեր հայրենիքին, որը կարիք ունի դրան։ Այսինքն որոշումները պետք է ծառայեցվեն դրան ու տեսլականներ կազմվեն։

Կարողությունները էս պահին իշխանությունների միջին են։ Որքան էլ էդպես լինի, չպետք է մոռացվի, որ օրինական են, այլ բան է, որ դոփում են տեղում։

Понравилась статья? Поделиться с друзьями: