Ի՞նչ է կատարվել Նավալնիի հոսպիտալացումից առաջ. տեսանյութ ինքնաթիռից

Առավոտից լրատվական տարատեսակ միջոցներ հաղորդում են Ս. Նավալնիի ինքնազգացողության կտրուկ վատացման մասին:

Նա ինքնաթիռով թռչելիս է եղել, երբ իրեն վատ է զգացել: Համացանցում մի կարճ տեսանյութ է հանրայնացվել, որը ֆիքսել են նույն ինքնաթիռում գտնվող ուղևորները:

Տեսանյութում երևում է, թե ինչ է ինքնաթիռում կատարվել Նավալնու վատ զգալու պահին. այնտեղ լսվում է Նավալնու բղավոցը: Ապա երևում են նրան օգնելու շտապող մարդիկ:

Հայտնի է, որ ինքնաթիռը ստիպողաբար վայրէջք է կատարել օմսկյան օդակայանում, որից հետո Նավալնուն անմիջապես հիվանդոց են փոխադրել: Նա հիմա անգիտակից վիճակում է, իսկ բժիշկները ասում են, որ նրա մոտ կոմա է:

Հիշեցնենք, որ քաղաքական գործիչն ընդդիմադիր էր, իսկ նրա շահերը պաշտպանող իրավաբանը նշել է, որ իրենք դիտարկում են թունավորման կանխավարկածը. նրանց կարծիքով տեղի ունեցածն ամենայն հավանականությամբ մեծ դիտավորություն է, որը միտում ունի քաղաքական գործչին հանել ասպարեզից:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: