Ամբողջ աշխարհում հայերը յուրօրինակ արշավ են սկսել՝ բարձրացնելով և աշխարհին ճանաչելի դարձնելով արցախյան խնդրի էությունը: Ինչպես երևում է տարբեր երկրներից, քաղաքներից ու միջազգային կազմակերպություններից եկող տեղեկությունների՝ համահայկական արշավը տալիս է իր դրական արդյունքը:
Ինչպես հայտնի է, այս օրերին հայկական շրջանակներում որոշակի անհամաձայնություն կա իսրայելական ղեկավարության հետ, քանի որ այդ երկիրը չի դադարեցնում ադրբեջանական կողմին զինամթերք վաճառելը, որն էլ ուղղվում է խաղաղ արցախահայության դեմ:
Այս խնդրի պատճառով էլ Իսրայելից հետո էր կանչվել տեղում գործող հայ դեսպանը: Այսօր իրայելաբնակ հայերը յուրօրինակ ակցիա են իրականացրել: Նրանք հայկական դրոշներով պատված մեքենաներով դուրս են եկել իսրայելական փողոցներ՝ պահանջելով երկրի ղեկավարությանը՝ դադարեցնել զինամթերքի վաճառքը ադրբեջանական կողմից:
Հայկական դրոշները մեքենաների վրա ծածանելով՝ իսրայելաբնակ հայերը մեքենաներով շարժվել են դեպի Երուսաղեմ: Կից ներկայացնում ենք մի փոքրիկ նկարահանված նյութ իսրայելական փողոցների հայկական ավտոերթից: