Այսօր ֆրանսիայում հետաքրքիր քաղաքական զարգացումների օր էր: Բացի այն, որ այսօր ևս շարունակվել է օրեր ձգվող համահայկական արշավները, երկրի քաղաքական դաշտում ևս բավականին ուշագրավ տեղաշարժեր են եղել՝ կապված արտաքին քաղաքականության հետ:
Դեռ երեկ Էմ. Մակրոնի հետ հանդիպում էր ունեցել մեր երկրի նախագահը՝ Արմեն Սարգսյանը, իսկ այսօր հայերը վերստին դուրս էին եկել ֆրանսիական փողոցներ, ծածկել Սենա գետի վրայի կամուրջն իրենց և հայկական դրոշների ներկայությամբ:
Իսկ արտաքին քաղաքականության ասպարեզում Ֆրանսիան այսօր խիստ կարևոր ու առանցքային որոշում է կայացրել:
Օրվա երկրորդ կեսին լրատվամիջոցներում տարածվեց լուր, ըստ որի Թուրքիայի նախագահը Ֆրանսիայի նախագահին խորհուրդ էր տվել դիմել հոգեբույժի օգնության՝ նրան հոգեկան հիվանդ անվանելով:
Ֆրանսիայի պատասխան քայլը եղել է այն, որ երկիրը հետ է կանչել Թուրքիայում գտնվող իրենց դեսպանին, որպեսզի նրա հետ խորհրդակցություն անցկացնի:
Քաղաքագետները համարում են, որ մերօրյա զարգացումների համատեքստում այս իրադարձությունն առանցքային ու էական նշանակություն կարող է ունենալ: