Ի՞նչ է նշանակում բանաձևի ընդունումը Ֆրանսիայի սենատի կողմից

Եվրոպագետ Անի Եղիազարյան․ բանաձևը Ֆրանսիայի կողմից առայժմ միայն սենատն է ընդունել, բայց կա դեռ երկու փուլ, որտեղ Աժ-ն է, իսկ երրորդը՝ նախագահն է։

Մեր արդյունքը դեռևս նախնական է, առաջին էտապն է, բայց դա չի նշանակում, որ հույս չկա, պետք է անխոնջ պայքարել, որ գա ազգային ժողով։ Համախմբել է պետք ջանքերը, պետք են համայնքի կողմից ճնշումներ, որ արդյունքը ունենանք այնպիսին, ինչպիսին սենատում էր։

Եվ էստեղ հարց է, թե ընդունելիս, ո՞ր տարածքները կներառվեն։ Բանաձևում հղումներ կան անհանդուրժողականության դեմ, որտեղ արձանագրվում է հայ բնակչության ու ադրբեջանի բնակչության միասին ապրելու անհամատեղելիությունը։ Այնտեղ հղում է արվում մինչև սեպտեմբերի 27ը եղած սահմանները։ Բայց պետք չէ մտածել, որ այս բանաձևով հողերը հետ են գալու։ Արձագանքնեը չափազանցված են սենատի բանաձևի վերաբերյալ։

Աներկբա է միայն մի բան, որ սա կարող է խթան լինել, բայց գիտակցենք, որ ռիսկ է պարունակում, որ կարող է բարկացնել Թուրքիային ու Ռուսաստանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: