Ամբողջ աշխարհին ապշեցրել և շարունակում է ապշեցնել այն պահվածքն ու վարքագիծը, որը դրսևորում է ադրբեջանական կողմը իր իսկ սшնձազերծած պшտերшզմական գործողությունների ժամանակ: Ադրբեջանական մարտավարությունից հատկապես ապշած են այն այլազգի ներկայացուցիչները, ովքեր եղել են Արցախում այս օրերին:
Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը նենգաբար թիրախավորել էր Շուշիում գտնվող եկեղեցին, որը շատ թանկ նշանակություն ու խորհուրդ ունի հայերի համար: Բացի այդ, եկեղեցին կրոնական կառույց է, և անթույլատրելի է կրոնական կառույցների թիրախավորումը:
Քանի որ աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, մտավորականներ սկսեցին մեղադրել ու դատապարտել ադրբեջանական կողմի այս անթույլատրելի արարքը, ադրբեջանական կողմը շտապեց իրեն հատուկ քաղաքականությամբ ժխտել, թե իրենք թիրախավորել են հենց եկեղեցին:
Եկեղեցում թիրախավորման պահին գտնվող և շատ ծանր վիրավորում ստացած ռուս լրագրող Յուրի Կատենոկը, ով միառժամանակ կոմայի մեջ էր գտնվում, ի վերջո ուշքի է եկել:
Նա նշել է, որ անձամբ է տեսել, թե ինչպես է քաղաքի ու եկեղեցու վերևում շուրջ 20 րոպե շրջել անօդաչու թռչող սարքը: Լրագրողը ադրբեջանական այդ քայլը միանշանակ մտածված ու պլանավորած է համարում: