Արմենակ Խաչատրյան․ գյուղատնտեսության համար տխուր էր։ Թանկացում էր բանջարաբուսականության։ Հիմա նայում եմ ձվի ու հավի գներին, չեմ պատկերացնում ինչ գներ են՝ 85դրամ, հավը 1000դրամ։ Հիմա վերահսկում չկա, առաջ ասում էին էդքանի մեջ պիտի տեղավորվեիք։ Ձեթը 560ից դառավ 960դրամ։
Դա ներմուծովի է, ամեն ինչն է թանկանալու, ձեթը մի քիչ շուտ թանկացավ։ Հիմա դրսից եկած ամենը թանկանալու է։ Սրանք ասում են տեղականը տեղը կլրացնի, բայց ո՞նց։
Էկոնոմիկայի նախարարությունը տեղական, օրինակ թռչնամսի դեպքում, չի հերիքի ուղղակի։ Ուզենք չուզենք պիտի բերենք։ Մենք բոլորս գիտենք աղքատություն է։ Եթե օրինակ 5000 դրամ ունի, գիտի էսքան բան պիտի առներ, հիմա էլ չի կարող, որովհետև մի երկու բանի գին արդեն թանկացած է։
Էնպիսի տպավորություն է ցամաք հացով կարող են խաբել, մենակ հացն են քիչ բարձրացրել։ Էս հացի գինն էլ բարձրանալու է։ Էս կրիզիսը խորանալու է։