Վազգեն Գևորգյան մշակույթը քո ամբողջական անցած ուղին է ցույց տալիս։ Դրանով դառնում ես առանձնահատուկ միավոր։ Երբ կորցնում ենք, դա նշան է, որ մեր կենսունակությունը արթնանա ու ընկալի ինչ է պետք, որ էդ թելը մշակությանին չկտրվի։
Օրինակ Շարլը, որի շնորհիվ մեզ ճանաչում են։ Ժողովուրդը ազգային հատկանիշներով է արժևորվում։ Այսինքն եթե ունենք Թամանյան, կառուցում է ազգային հիմքի վրա կառուցում է Երևանը։ Տալիս է մեզ «դեմք»։ Պատկերացրեք Կոմիտաս չլիներ, բայց հիմա նայեք ինչ է երաժշտության մեջ։
Մեր միակ քաղաքականությունը պիտի լինի հայկականությունը։ Մենք մեր արժևորողը պիտի լինենք։ Մեզ Աստված պահել է, որովհետև ամբողջ մոլորակի համար անելու բան ունենք։ Ֆիլտրելու բան ունենք։ Մենք հիմա ժողովուրդ ենք, բայց ազգ չենք։ Եթե նայենք մեր շինարարությանը հիմա ու անցյալի կտեսնենք, որ մենք շեղված ենք մեր գծից։
Տարալուծված ենք մշակութային առումով։ Առանց հիմնավորվելու մշակույթի վրա, անփառունակ է ճամփեն մեր։