Ի՞նչ պատասխանատվություն պիտի կրի Դ․ Տոնոյանը

Ա․ Հովհաննիսյան․ մենք չենք տեսնում պատասխանատվության չափը իդենտիֆիկացված, քանզի իշխանությունը նույնն է։ Իսկ Ն․Փ․-ի մամուլը շարունակում է հնդկական կինո խաղալ։ Դ․ Տոնոյանն էլ օսլայած վերնաշապիկով ինտերվյուներ է տալիս։ Թիթիզությունը ու պաթոսը տիրում են նրան նույնիսկ հիմա։

Ես կուզեի, որ Տոնոյանին հարցեր տային նորմալ, որ օրինակ եթե իմացել է որ աղետալի է վիճակը, ինչու չի կանգնեցրել։ Կամ զեկուցումները այն Արծրունյան Հայաստանի, որ լսում էինք ինքն էր համակարգում, թե ոչ։

Բայց այդ հարցերը չլսվեցին։ Ասում եք զեկուցել եք, բա ինչու՞ չեք գնացել նրա ետևից, որ կանգնեցվի։ Ասում է․ ես չկարողացա հստակեցնել հարաբերությունները, այլ կերպ ասած անկառավարելի է եղել։ Եթե ընդունվում է, որ եղել է քաոս, բա ի՞նչ օրինակ պատասխանատվություն պիտի կրի Դ․ Տոնոյանը։

Փաստորեն ինքը մենակ մասնագիտական պատասխանատվություն է կրում ու ոչ քրեական։ Ինչու՞ բոլորը ընկալում էին, որ բարդագույն շրջան է, իրենք չէ։

Понравилась статья? Поделиться с друзьями: