Գրեթե մեկ տարի և ավելի Covid19-ը չի ցանկանում լքել մարդկությանը։ Երկիր մոլորակը համաճարակի դեմ պայքարի նորանոր մեթոդներ է մշակում, սակայն դեռ հաղթանակել վիրուսային հիվանդությանը չի հաջողվում։
Բոլոր երկրներում խոսվում է վիրուսի նոր՝ երրորդ ալիքի հնարավոր բարձրացման մասին։ Կորոնավիրուսը հարվածելով մարդու առողջությանը՝ ուժեղ հարվածի տակ է պահում նաև երկրների տնտեսությունը, որը, բնականաբար, բացասաբար անդրադարձ է ունենում։
Արդեն մի քանի երկրներում գրանցվել է կորոնավիրուսի նոր՝ Դելտա շտամ տեսակի վարակը, որը մասնագետների պնդմամբ առավել անողոք է, քան նախորդ տեսակը։

Դելտա շտամը գրանցվել է Հնդկաստանում, Իրանում, Ռուսաստանում։ Առողջապահության նախարարությունը արդեն բազմից է հայտարարություններով հանդես եկել, որ սեպտեմբերից երրորդ ալիքը անխուսափելի կլինի։
Հորդորում են բնակչությանը պատվաստվել և զերծ մնալ վարակվելուց և հարազատներին վարակելուց։ Ստորև ներկայացնում ենք տեսանյութ, որը պատմում է, թե ինչ սահմանափակումներ կարող են գործել առաջիկայում չպատվաստվելու դեպքում։