Ի՞նչ վիճակում են գտնվում պшյթյnւնից տուժած քաղաքացիները, և ի՞նչ է լինելու նրանց հետ. կարևոր մանրամասներ

Այսօրվա Ռայնիսի մեկ հասցեում գրանցված դեպքի մասին որոշակի տեղեկություններ են հանրայնացնում պատկան մարմինները:

ԱՆ մամլո քարտուղար Ա. Նիկողոսյանը տեղեկացրել է, որ դեպքից առավելաբար տուժել են հատկապես երկու քաղաքացի, որոնցից մեկը կին է, ով ունի վնասվածքներ և հիվանդանոցային բուժում է ստանում:

Մյուսը տղամարդ է, ով գտնվում է Այրվածքաբանական կենտրոնում, ունի այրվածքներ ու կnտրվածքներ: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են բնորոշում: Նրան են միացրել արհեստական շնչառության սարքավորում:

Մյուս բոլոր քաղաքացիներին միառժամանակ կփոխադրեն հյուրանոցային համարներ, մինչ իրավիճակի կայունանալը և հստակ որոշում ընդունելը:

Քաղաքապետ Հ. Մարությանը տեղում ճշտում է շենքի սեյսմիկ կայունության մակարդակը, ինչպես նաև դիտարկում նոր շենք կառուցելու հնարավորությունները:

Կա հավանականություն, որ շենքի կայուն մնացած մասը ևս հնարավոր է քանդվի: Տեղում փրկարարական ուժերը դեռ շարունակում են որոնողական աշխատանքները՝ փլատակների տակ որևէ մարդ թողնելու հավանականությունը բացառելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: