Ի՞նչ տեսք ունի Այգեպարն այսօր. ուշագրավ կադրեր սահմանապահ գյուղից

Հուլիսյան հայտնի դեպքերի արդյունքում ավերակների վերածված Այգեպարը համառորեն շարունակում է պայքարել վերականգնվելու համար:

Մшրտшկщն գործողությունների ավարտից անմիջապես հետո բնակիչները և գործով պատասխանատու պետական այրերը միանգամից լծվեցին գյուղի վերականգնման աշխատանքներին:

Վարչապետը և այլ պաշտոնյաներ առիթների դեպքում նշել են, որ որոշել են նոր գույն ու ոճ հաղարդել Այգեպարին: Համայնքին ավելի պայծառություն հաղորդելու համար վերանորոգման աշխատանքների ժամանակ օգտագործում են գունավոր տանիքներ, կտուրներ:

Նախարար Ս. Պապիկյանն իր սոցցանցային հարթակում նոր կադրեր է հանրայնացրել այսօրվա Այգեպարից: Համայնքն անճանաչելիորեն փոխվել է, գունավորվել, պայծառացել ու գեղեցկացել է:

Ինչպես կադրերից է նկատելի, համայնքում շինարարական աշխատանքները շարունակվում են, սակայն նկատելի է նաև, որ դրանց մեծ մասն արդեն իսկ արված է:

Նախարարի հրապարակված կադրերի ներքո բազմաթիվ ոգևորված ու խանդավառված մեկնաբանություններ, գոհունակության խոսքեր են տեղ գտել: Նկատելի է, որ գյուղը միանգամայն նոր շնչով ու գույնով է սկսել լցվել:

Понравилась статья? Поделиться с друзьями: