«Իմ Բեթին արդեն Առաջին դասարանցի է.» Նունե Եսայանը լուսանկարներ է հրապարակել

Ն. Եսայանն ու Ա. Խալաթյանն այս տարի դպրոց են ճանապարհում իրենց երկրորդ բալիկին՝ Էլիզաբեթին: Ընտանիքի համար օրը խիստ կարևոր է եղել, իսկ փոքրիկ Բեթիին դպրոց են ուղեկցել ընտանիքի բոլոր անդամները:

Ներկա է եղել նաև Բեթիի տատիկը: Ա. Խալաթյանն ու Ն. Եսայանի գեղեցիկ լուսանկարներ են արել, որոնց մի մասն էլ Ն. Եսայանը տեղադրել է ինստագրամյան իր սոցհարթակում՝ բարի երթ մաղթելով իր փոքրիկին:

Երգչուհու հանրայնացրած լուսանկարների ներքո բազմաթիվ շնորհավորական բարեմաղթանքներ ու գեղեցիկ խոսքեր են տեղ գտել: Դրանց պատասխանելով՝ երգչուհին բարի երթ է մաղթել բոլոր բալիկներին:

Ընտանիքի համար կարևոր այս նորությամբ երգչուհին նաև ֆեյսբուքյան տիրույթում է կիսվել: Բեթիին դպրոց է ուղեկցել նրա ավագ եղբայրը:

Ն. Եսայանը տարբեր առիթներով հաճախ է պատմել իր փոքրիկ դստրիկի նախասիրությունների և հետաքրքրությունների մասին:

Նա հաճույքով է նշում, որ փոքրիկ Բեթին հատուկ սեր ու վերաբերմունք ունի երգի և երա-շտության նկատմամբ:

View this post on Instagram

Բարի երթ քեզ փոքրիկս ❤️😍

A post shared by Nune Yesayan (@nuneyesayanofficial) on

 

Понравилась статья? Поделиться с друзьями: