Հայտնի ու ժամանակի ամենից տաղանդավոր երաժիշտներից մեկը՝ Արա Գևորգյանը, ով ժառանգել է հայտնի ու սիրված երգչուհի, վաղամեռիկ մոր՝ Վալյա Սամվելյանի երաժշտական բացառիկ ընկալումները, իր մեծ նրդրումն է ունեցել ժամանակակից հայ երաժշտության զարգացման գործում:
Երգիչը, բացի այն, որ մեծ ներդրում է ունեցել և դեռ շարունակում է ունենալ հայ երաժշտության զարգացման գործում, նաև իր ներդրումն է բերում հայոց սահմանների անառիկության պահպանության հարցում:
Զավակին՝ Դավիթին հայեցի ու հայրենասիրական մղումներով դաստիարակած երաժիշտն այսօր որդուն հայոց բանակ է ճանապարհում:
Նա իր սոցցանցային էջում հրապարակում է հանրայնացրել:
Երաժիշտը գրել է. «Իմ Դավիթն արդեն Զինվոր է։ Աստված պահապան մեր զինվորներին ու մեր չքնաղ երկրին»:
Երաժիշտը նաև լուսանկար է հանրայնացրել այս կարևոր ու հիշարժան օրվանից, որտեղ ինքն է՝ նորակոչիկ որդու հետ:
Միանալով երաժիշտի բարեմաղթանքներին՝ մեր բոլոր զինծառայողներին՝ ի դեմս Դավիթի, խաղաղ ծառայության ընթացք ենք ցանկանում: