Երեկ Իննա Խոջամիրյանի համար առանձնահատուկ օր էր. երիտասարդ դերասանուհին նշել է ծննդյան քսանհինգամյա հոբելյանը, ինչ առիթով փոքրիկ խնջույք է կազմակերպել՝ հրավիրելով մտերիմներին ու ընկերներին:
Խնջույքի ժամանակ Իննային անսպասելի ու յուրօրինակ անակնկալ է մատուցել նրա սիրելին՝ մեկ այլ երիտասարդ դերասան Վահե Զիրոյանը: Իրենց անձնական շփումների ու խոսակցությունների առիթով զույգն առհասարարակ խոսել չի սիրում:
Պարզապես նոր նախագծերում նրանք հանդես են գալիս միասին՝ որպես զույգ, իսկ ընկերական միջավայրում և խնջույքների ժամանակ աչքի են ընկնում ջերմ շփումներով:
Իննայի ծննդյան առիթով Վահեն գեղեցիկ երգ էր պատրաստել, որն էլ նվիրել է սիրելիին: Նա երգում մի քանի անգամ կրկնում է, որ Իննայի սերն իրենն է: Իննան չի կարողանում զսպել հուզմունքը:
Այս հուզառատ ու գեղեցիկ պահը կարող ենք դիտել Իննայի ինստագրամյան սթորիներում, որտեղ երևում նաև, որ զույգը յուրօրինակ պար է ներկայացրել, ուրախացել են լիաթոք: Վահեի հուզիչ երգը ներկայացնում ենք վարը: