Մահվան մասին լուրերը վերջին շրջանում ցավալիորեն շատացել են: Դրանք հիմնականում լիում են սոցցանցային գրառումների տեսքով: Հերթական ցավալի լուրն է հանրայնացվել դարձյալ սոցցանցային հարթակում: Լուրը հայտնել է Հ. Կոնջորյանը:
Այսօր պատգամավոր Հայկ Կոնջորյանը նոր, անչափ հուզիչ ու ցավալի գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մահացել է իր սիրելի հայրը: Ամենացավալի և հուզիչ հանգամանքն այս պատմության մեջ այն է, որ նա ստիպված է սիրելի հորը հողին հանձնել հենց իր իսկ ծննդյան օրը:
Փորձելով տեղի ունեցածի մեջ գտնել Աստծո նախախնամությունը՝ Հայկը նշում է, որ իր երեսուներեքամյա ծնունդը համարում է հոր վերածնունդը, քանզի նա համարում է, որ հայրն այսուհետ ապրելու է իր մեջ, իսկ ինքն ապրելու հոր մեջ և հոր համար, ինքն այլևս ապրելու է իրենց երկուսի փոխարեն:
Գրառումը պատգամավորը եզրափակել է իրեն սատարողներին ուղղված շնորհակալական խոսքով:
Պատգամավորի անչափ հուզիչ գրառումը կցված է ստորև: