Իմ կարծիքով սովետական ՀՀ-ն ամենաերջանիկն է եղել

Հայկ Հովհաննիսյան․ մենք անկախությանը այնքան էլ պատրաստ չէինք։ Հնձվորը հայտնվում է էն ժամանակ, երբ արտը պատրաստ է։ Մենք չունեինք էդ գիտակցությունը, ինչի պիտի ունենայինք անկախություն։

Իմ կարծիքով սովետական ՀՀ-ն ամենաերկար ու ամենաերջանիկն է եղել։ Հիմա կասեն թաքնված գործակալ է, չգիտեմ, բայց ես ասում եմ իմ զգացածը։ Փիլիսոփայություն մենք չունենք։ Մենք Դավիթ Անհաղթից հետո փիլիսոփաներ չենք ունեցել։ Դա մեզ խանգարել է ամբողջովին։ Քայլել ենք երկար ցակ ու ցրիվ։

Փիլիսոփայությունը հենց պակասել է։ Մարդիկ գալիս էին պաշտոնի երեխեքի համար հարստանալու ու էդ երեխեքը չէին ուզում ապրել էստեղ։ Մտահորիզոնը իրենց շատ կարճ է եղել։ Մեր պատմությունը անփառունակ է եղել։ Մենք տեսնում ենք, որ տեղահանվում ենք անընդհատ ու քոչվորական մտածելակերպը նույնիսկ մեր կենցաղում է արտահայտված։

Մեր պլանավորման հորիզոնը շատ կրճատված է։ Ասում ենք, ահ, ջանդամ, մեկ է բան չի փոխվելու։

Понравилась статья? Поделиться с друзьями: