Ինչպես հայտնի է «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմն արդեն էկրաններին է։Այս ֆիլմի հետ կապված են քաղցր հիշողություններ, մանկության և երանելի տարիների հրաշալի դրվագներ։ Արուսիկ Տիգրանյանը, ով նկարահանվել է այս ֆիլմում կիսվել է իր տպավորություններով։
Նա լուսանկարներ է հանրայնացրել ֆիլմի շնորհնադեսից, որտեղ անչափ կանացի և էլեգանտ տեսք ունի։ Լուսանկարներին կից Արուսիկը գրել է․ «Իմ կյանքի ամենասիրուն օրերից մեկն էր երեկ: Թվաց, թե մեր նկարահանումների անքուն գիշերները չեն էլ եղել:
Մեկը մյուսից տաղանդավոր մարդիկ, քրտնաջան աշխատանք, դրական լիքը էմոցիաներ ու դե իհարկե շատ շքեղ կարմիր գորգը լրիվ աստղային ավանդույթներով: Դեռ մի քանի տարի առաջ էս մասին նույնիսկ կվախենայի երազել, իսկ էսօր Մեր բակը արդեն մեծ էկրաններին ա:
Անպայման նայեք ու կիսվեք ձեր կարծիքներով: Մենք լիքը սեր ու ջերմություն ենք դրել էս առանց էդ էլ լիքը սերերով ֆիլմում»: