«Իմ կյանքի նվեր» Միհրան Ծառուկյանը ծննդյան օրվանից ուշագրավ լուսանկար է հրապարակել

Ինչպես առավել վաղ արդեն տեղեկացրել էինք, այսօր սիրված արտիստներից Մ. Ծառուկյանը նշում է ծննդյան երեսուներեքամյա տարեդարձը

Օրվա ավարտին Մ. Ծառուկյանը գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել: Նա իր և փոքրիկ Ռոբերտի՝ որդու գեղեցիկ, համատեղ լուսանկարն է հանրայնացրել՝ այն վերնագրելով հետևյալ կերպ. «Իմ կյանքի նվեր»:

Լուսանկարում Ռոբերտը գեղեցիկ ժպտում է, իսկ երգչի երկրպագուները նշել են, որ փոքրիկ Ռոբերտը չափազանց նման է հորը: Հայրն էլ, որդին էլ մուգ գույների հագուստներ են հագել:

Մ. Ծառուկյանը նաև իր ծննդյան տորթի լուսանկարն է հանրայնացրել: Ինչպես երևում է, նրա ծննդյան տորթը ձևավորված է կինոմեկնարկի նկարահանման համար նախատեսված հատուկ տախտակի դիզայնով, որի վրա երևում է երգչի ծննդյան օրվա,  ամսվա և տարվա մասին մանրամասներ:

Մ. Ծառուկյանի էջի հետևորդները, շնորհավորելով սիրելի արտիստին, նրան բազմաթիվ ջերմ ու բարի շնորհավորական բարեմաղթանքներ են հղել՝ իրենց մեծ հիացմունքը հայտնելով նաև երգչի գեղեցիկ ու հրաշք բալիկի հանդեպ:

Понравилась статья? Поделиться с друзьями: