«Իմ հոգու լույս էակ, քույրիկ հարազատ»․ Նարե Գևորգյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ տեսանյութ

Երգչուհի Նարե Գևորգյանը նոր երգի  պրեմիերա է ներկայացրել։ Երգը նվիրված է քույրիկներին և հենց այդպես էլ կոչվում է «Քույրիկ»։ Խոսքերի և երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է։

«Սեր ու հավերժություն, կյանք, միևնույն արյուն կապել են մեզ, քո՛ւյր, իմ հարստություն։ Դու իմ ընտանիք ու տուն, իմ սյուն։ Աշխարհն էլ մի օր թե շուռ գա, մեկ է մեր արյունը ջուր չի դառնա, եղել ենք, կլինենք սրտեր հոգատար։

Իմ հոգու լույս էակ, քույրիկ հարազատ։ Կպահեմ անունդ հավերժ սրտիս տակ, դու իմ հրեշատակ, աշխարհից էլ թանկ։ Սիրում եմ ես քեզ, քույրիկ, իմ խղճի չափ»,- հնչում են երգի բառերում։

Երգչուհու յութուբյան և այլ սոցիալական հարթակներում կատարած հրապարակումների մեկնաբանություններում Նարեի հետևորդները, երկրպագուները գրառումներ են կատարում և նշում, որ անչափ հավանել են երգը։

Նարե Գևորգյանի նոր երգը կարող եք ունկնդրել ստորև ներկայացված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: