«Իմ հրաշք տատիկ, իմ հպարտություն». լրացել է Անդրեի հայտնի տատիկի իննսունամյակը

Սեդա Առաքելյանը Արցախում և դրա սահմաններից դուրս հայտնի է որպես բազմամյա մանկավարժական փորձ ունեցող լավագույն ուսուցիչներից մեկը, ով կրթել է տասնյակ սերունդների, հարյուրավոր աշակերտների:

Ս. Առաքելյանը դպրոցական կրթությունից հետո ստացել է բարձրագույն մանկավարժական կրթություն, ապա որպես դասվար աշխատել է երկար տարիներ Արցախի դպրոցներից մեկում: Նա երեք որդիների մայր է: Նրա որդիներից մեկը՝ Արկադին, արցախյան դեպքերի ժամանակ անհայտ կորած է համարվում:

Վաստակաշատ ուսուցչուհին ունի ինը թոռ: Նա, սակայն, իր զավակների պես սիրում և ընդունում է նաև իր աշակերտներին, որոնց մեծ մասին մինչև այսօր հիշում է: Նրան սաները հիշում ու գնահատում են որպես մանկավարժի օրինակելի կերպար:

Լրացել է Սեդա Առաքելյանի ծննդյան իննսունամյա հոբելյանը, ինչի առիթով նրա մասին հետաքրքիր ռեպորտաժ է պատրաստվել, որտեղ գնահատվել է նրա գործունեությունը:

Ս. Առաքելյանի ոչ պակաս հայտնի թոռը՝ Անդրեն, իր էջում տեղադրել է այդ ռեպորտաժը՝ նշելով, որ միշտ հպարտանում է իր հրաշք տատիկով:

Педагогу Седе Артёмовне Аракелян-90: эксклюзивный репортаж (с участием Седы Артёмовны, Асмик Мамиконовны Микаелян и Донары Сергеевны Габриелян)-программа "Вестник" Общественного ТВ НКР от 16 августа 2020 года.

Опубликовано Сейраном Карапетяном Суббота, 15 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: