«Իմ մաքուր ու ճիշտ ընկեր…» Ի՞նչ լուսանկար է հրապարակել դերասան Ալեքսանդր Բաբասյանը

Ալեքսանդր Բաբասյանը վերջերս իր սոցցանցային հարթակում բավականին պասիվ է նախկին ակտիվության համեմատ: Այսօր նա մի լուսանկար է հանրայնացրել: Լուսանկարում Ալեքսանդր Բաբասյանն է իր որդու հետ և երգիչ Հայկոն՝ իր տղայի հետ:

Լուսանկարն արված է Կասկադում: Լուսանկարով Ա. Բաբասյանը քիչ ուշացումով շնորհավորել է Հայկոյի տարեդարձը: Նա գրել է.

«Իմ մաքուր ու ճիշտ ընկեր, իմ բարի ու նվիրված Ախպեր, Իմ ֆանտաստիկ տաղանդավոր կոմպոզիտոր և երգիչ… Շնորհավոր Հայկոս»:

Դերասանի այս հրապարակման ներքո նրա հետևորդները ևս միացել են շնորհավորական խոսքին: Նշենք, որ Ա. Բաբասյանն ու Հայկոն վաղուցվա ընկերներ են. նրանք մտերմություն էին անում ընտանիքներով: Հայկոյի և Ալեքսանդրի տիկինները ևս մտերիմ ընկերուհիներ են:

Այս տարի երկու ընտանիքն էլ ցավալիորեն բաժանվեց, ընդ որում, դա գրեթե նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ:

Երկու դեպքում էլ ընտանիքների երեխաների ծնողները, չնայած բաժանությանը, երեխաների հարցում փորձում են համերաշխություն ցուցաբերել և միասնական լինել:

Понравилась статья? Поделиться с друзьями: