Ջուլյա Ստեփանյանը շատ հետաքրքիր ու ջերմ միջավայրում է մեծացել։ Նա իրենց բազմազավակ ընտանիքի կրտսեր զավակն է։ Ջուլյայի մայրը ուսուցչուհի է եղել, ով տասնչորս զավակ է ունեցել, սակայն նրանցից ապրել են ութը։
Ջուլյան հիշում է, որ իր հայրն ու մայրը երիտասարդ տարիքում թատերական խմբակի են գնացել, միասին «Սոս և Վարդիթեր» են խաղացել, որտեղ էլ սիրահարվել ու ամուսնացել են, սակայն հետագայում չեն շարունակել թատրոնի գիծը։
Ջուլյայի հայրը եղել է Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի կոլխոզի նախագահը։ Ընտանիքում արվեստի հանդեպ միշտ սեր ու հետաքրքրություն է եղել։
Ջուլյայի ավագ քույրը՝ Ջեմմա Ստեփանյանը, դերասանուհի է եղել, ով մահացել է քսանյոթ տարեկան հասակում։
Ջուլյային մայրն ասել է, որ ինքը ծնվել է Ջեմմայի փոխարեն։ Ջուլյան էլ հիմա իր զավակներով ու թոռներով է շրջապատված։
Նա հոգում ծանր ողբերգություն է ապրում, քանի որ իր զավակներից մեկը հիվանդություն ունի, ինչի պատճառով արդեն մի քանի տարի է, ինչ նրա երեխաներին Ջուլյան է պահում ամուսնու՝ Սամվելի հետ։