Իմ ֆանտաստիկ մայրը․ ո՞վ է Ելենա Բորիսենկոյի մայրը և ինչպես է նա շնորհավորել մորը ծննդյան օրվա առիթով

Հանրահայտ դերասանուհի Ելենա Բորիսենկոն հազվադեպ է խոսում իր անձնական հարցերի մասին, իսկ խոսելիս միշտ հուզվում է։ Ելենան այսօր շնորհավորել է սիրելի մայրիկի տարեդարձը՝ տեղադրելով իր ու մայրիկի համատեղ լուսանկարը։

Ելենայի մայրիկը Նինա Բորիսենկոն է։ Շատերը Նինա Բորիսենկոյին ճանաչում են որպես աստղաբան։ Նինա Բորիսենկոն առիթների և հնարավորության ժամանակ հանդես է գալիս նաև հեռուստատեսությամբ։

Շնորհավորելով մայրիկի ծննդյան տարեդարձը՝ Ելենան իր մեծ սերն է հայտնել մոր նկատմամբ։ Լուսանկարում ակնհայտ է Ելենայի և մայրիկի ակնհայտ արտաքին նմանությունը։

Հիշեցնենք, որ իր արմատների մասին խոսելիս՝ Ելենան մի առիթով ասել է, որ իր պապը Կուբանի կազակներից է եղել, իսկ պապիկի մայրը՝ Սիբիրի ռուս կազակներից։ Քանի որ պապն իր մորը շատ է սիրել, ինքն իրեն ռուս է համարել։

Ելենան իրեն լիարժեք հայուհի է համարում, ում պապիկը ռուս է։ Ժամանակին Ելենան հնարավորություն է ունեցել Մոսկվայի կինոմատոգրաֆիստների ինստիտուտում, սակայն բաց է թողել այդ հնարավորությունը, ինչի համար զղջում է։

Понравилась статья? Поделиться с друзьями: